«Պարոն վարչապետ, մինչև ե՞րբ է անօրինական գործելու ՀՀ Կառավարությունը». Սերգեյ Չամանյան

Պարոն վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան
Ձեզ դիմում է ՀՀ քաղաքացի, ոչ հպարտ, ոչ էլ մտահոգ, ոչ էլ ադեկվադ, ուղղակի մի քաղաքացի, որը ուզում է, որ օրենքի գերակայությունը ու ՀՀ Սահմանադրությունը հարգվեն։

ՀԱՐՑ՝
Մինչև ե՞րբ է անօրինական գործելու ՀՀ Կառավարությունը։
Բացատրեմ, թե ինչ է ասած ԱՆՕՐԻՆԱԿԱՆ. քանի ամիս է արդեն ընտրվել եք վարչապետ, սակայն առ այսօր նախարարների զգալի մասը ԺՊ են։ Քանի դեռ Սահմանադրությունում հստակ նշված են ժամկետները, որոնք բավականին վաղուց արդեն անտեսվել են Ձեր ու ձեր աշխատակազմի կողմից։ Ինչը կրկին հակասում է ՀՀ Սահմանադրությանը ձեր բազմաթիվ ելույթներին ու խոստումներին, օրենքի գերակայությանը ու տրամաբանությանը։
Մի գուցե դա ձեր հիանալի աշխատակազմի ղեկավարի հերթական կիքսն է ու/կամ ԱԺ-ի սաբոտաժ, կամ ուղղակի «ՀՀ Սահմանադրության վրա թքած ունենալու նուրբ արվեստն է»։

տեղեկանք 1 ՝ նախարարի ԺՊ կարող է նշանակվել երեք պայման/պատճառով ֊ երկրից բացակայելու պարագայում, ծանր տևողական հիվանդություն, նոր կառավարության ձևավորման շրջան, բոլոր այլ դեպքերում նախարարի պարտականությունները իրականացնում են նախկին պաշտոնակատարները։

տեղեկանք 2 ՝ երկքաղաքացիություն կամ ավել ունեցող անձը չի կարող զբաղեցնել նախարարի պաշտոնը. ոչ մի բացառություն չի կարող լինել։

Ակնկալում եմ բովանդակային ու պատասխանատու արձագանք օրենքով սահմանված ժամկետներում։
ՀՀ սահմանադրական դատարան, ակնկալում եմ նաև ձեր ուշադրությունն ու գնահատականը։

Կանխավ շնորհակալ եմ։

Նմանատիպ գրառումներ