ՊՆ N Զորամասի Հրամանատարի Նկատմամբ Մահափորձ Կատարողը Կալանավորվել Է. Գնդապետը Դեռ Հիվանդանոցում Է:

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատությայն փոխգնդապետ Արա Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարնը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Հարություն Սարգսյանի նկատմամբ:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերդառնալով, բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Հ. Սարգսյանը դատարանից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտնում էShamshyan.com-ը:

Ապրիլի 5-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խոմբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արա Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։

Քննիչները բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն էին կատարում։

Ժամանել էին նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Սմբատ Մովսիսյանն ու Արթուր Մելիքյանը։ Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել էին հրազենից արձակված 2 գնդակ։

Պարզվել էր նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։ Ժամանել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր քննիչի գլխավորությամբ շարունակում էին դեպքի վայրի զննությունը։

Վերջինն աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։

Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն էր հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբը, և խմբի ղեկավար էր նշանակվել նույն բաժնի ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նմանատիպ գրառումներ