Պուտինի վստահության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը մեկ շաբաթում նվազել է՝ հասնելով 31,7%-ի: Այս մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈՒՀԿ/ВЦИОМ) տվյալները:

Սա նվազագույն ցուցանիշն է 2006 թվականից, երբ ՀԿՈՒՀԿ-ը սկսել էր տվյալներ հրապարակել իր էջում, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Անցած շաբաթ նմանատիպ հարցման ընթացքում Պուտինի վստահության մասին հայտարարել էին հարցվածների 33,1%-ը, իսկ 2018 թվականի մայիսին՝ 47,4%-ը:

Նախագահի վարկանիշն ընկնում է 2018 թվականի հունիսից՝ կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին հայտարարությունից հետո: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Պուտինին վստահություն էին հայտնել ՀԿՈՒՀԿ-ի հարցվածների 57,2%-ը:

Վարկանիշի անկումն «անխուսափելի» է եղել նույնիսկ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձից հետո: Դրանից հետո հայտնի է դարձել, որ Պուտինի վարկանիշն ընկել է 32%-ով, որն այդ պահին պատմական նվազագույն էր: Իսկ ուղերձն ամենավատն է եղել վերջին տարիների ընթացքում:

Միևնույն ժամանակ, Պուտինին վստահում են ավելի շատ, քան այլ քաղաքական գործիչներին: Երկրորդ տեղում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ 14,8%-ով, երրորդ տեղում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ 13%-ով:

Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը 5-րդն է՝ 7,6%:

Միևնույն ժամանակ, նախագահի գործունեությանն աջակցում է հարցվածների 65,8%-ը, հաղորդում է Newsru-ն:

Նմանատիպ գրառումներ