Մշակույթ

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի երգը կկատարի Բիլի Այլիշը:




Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի գլխավոր երգը կհեղինակի ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ֆիլմի պաշտոնական էջում:

«Բիլի Այլիշը երգ է գրել իր եղբոր՝ Ֆինեասի հետ և կդառնա պատմության մեջ ամենաերիտասարդ երաժիշտը, որը կկատարի Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի երգը»,- ասվում է հայտարարությունում:

Երգչուհին իր հերթին իր ինստագրամյան էջում հրապարակել է ֆիլմի 007 պատկերանշանը և գրել է. «Ես կատարում եմ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի գլխավոր երգը»:

Աղբյուրը նշում է, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում հնչած ստեղծագործությունների հեղինակներն ու կատարողները հաճախ դառնում են «Օսկարի» դափնեկիրներ: Ինչպես օրինակ, Ադելը ոսկյա արձանիկն ստացել է «Գործակալ 007. Կոորդինատները «Սքայֆոլ»» ֆիլմի երգի համար, իսկ Ջիմի Նեյփսն ու Սեմ Սմիթը՝ «Գործակալ 007. Սպետկր» ֆիլմի սաունդթրեքի համար:

Առնչվող Հոդվածներ