Ջուլիան ծիծաղում էր Նենսիի ավելորդ քաշի վրա. ինչպես է աստղը կրտսեր քրոջն ինքնասպանության հասցրել

Բոլոր ժամանակների գեղեցկուհի Ջուլիա Ռոբերթսին մեղադրել են կրտսեր քրոջ՝ Նենսի Մոուտսի մահվան մեջ։  Նման սկանդալային հայտարարություն է արել հանգուցյալի նախկին փեսացու Ջոն Դիլբեկը, որը կարծում է, որ Հոլիվուդի աստղը երկար տարիներ ծաղրել է ազգականուհուն։

Դիլբեկը վստահեցնում է, որ Ջուլիան ծիծաղել է Նենսիի ավելորդ քաշի վրա եւ բոլորին պատմել, որ իր կրտսեր քույրը թմրամոլ է:

«Դա ճիշտ չէր։ Շատ վաղուց Նենսին ծխել է։ Սակայն ավելի լուրջ բան նա երբեք չի օգտագործել։ Եվ ես կարող եմ դա ապացուցել։ Իսկ Ջուլիայի ծաղրանքի եւ զազրախոսության արդյունքում Նենսիի մոտ զարգացրել է ծանր դեպրեսիա, ինչն էլ կյանք արժեցավ», — ասել է նա։

Մահից առաջ 37-ամյա Մոութսը թողել է գրություն, որում իր հոգեկան վիճակի մեջ մեղադրել է դերասանուհուն եւ ընտանիքի մյուս անդամներին: «Ես ամեն առավոտ արտասվում էի միայն այն պատճառով, որ արթնանում էի։  Իմ մայրը եւ, այսպես կոչված, «եղբայրս եւ քույրս» ոչինչ չեն ստանա, բացի հիշողությունից, որ հենց նրանք են ինձ դեպրեսիայի մեջ գցել», — գրել է Նենսին:

Դիլբեկը կարծում է, որ Ջուլիան պետք է պատասխան տա կատարածի համար։  Մոութսը պատրաստվում էր ամուսնանալ նրա հետ, երբ տեղի ունեցավ ողբերգությունը։  Սիրահարները պատրաստվում էին հարսանիքին։

Աղբյուրը՝ Radar Online

Նմանատիպ գրառումներ