Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի իր գործով դատական նիստին, որը կկայանա մայիսի 13-ին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Նշենք նաև, որ դատարանը քննելու է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրգործերը։ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ երկրորդ նախագահը ևս կմասնակցի իր գործով դատական նիստին։

factor.am

Նմանատիպ գրառումներ