Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց հայտարարեցին:

«Հենց նոր տեղեկացանք, որ դատարանը հրաժարվում է անհապաղ նիստ հրավիրել ու ուժի մեջ է թողնում ս/թ. սեպտեմբերի 12 ֊ ին դատական նիստ հրավիրելու մասին որոշումը, այսինքն դատարանն անտեսում է անհապաղ դատական նիստ հրավիրելն ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը ժամ առաջ դադարեցնել, վերացնել օրենքի կոպտագույն խախտմաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Մենք՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներս, հայտարարեցինք անժամկետ նստացույց, քանի որ Դատարանը փաստորեն հրաժարվում է իրականացնել արդարադատություն և արհամարհում է անձի ազատության հետ կապված խնդիրը քննության առարկա դարձնել անհապաղ, մինչդեռ ընդհանրապես իրավունքի տրամաբանությունից և հատկապես ՍԴ ֊ ի՝ ս/թ. սեպտեմբերի 3 ֊ ի որոշումից բխում է հետևյալը՝ անհապաղ անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ ու անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոցի վերացման ու քրեական հետապնդում իրականացնելու անթույլատրելիության խնդիրներին։

Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի՝ Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ ֊ ում ամեն րոպե գտնվելն ապօրինի է ու փաստ՝ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման»։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Նմանատիպ գրառումներ