Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին:

Ռուսաստանը պատրաստ է  Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Նա նշել է, որ կողմերը կարող են բանակցություններ սկսել՝ Թուրքիային ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռների մատակարարման պայմանագրի քննարկման համար։

Պատասխանելով Թուրքիային նոր հակաօդային պաշտպանական համակարգերի կամ ռազմական ինքնաթիռների մատակարարաման հավանականության մասին հարցին՝ Բորիսովը մասնավորապես ասել է․ «Ինչու՞ ոչ, հնարավոր է։ Մենք արդեն դրա հավանակությունը ապացուցող մի օրինակ ունենք»։

Նշենք, որ ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերի մասերի մատակարարումը Թուրքիային շարունակվում է։ Գործընթացը մեկնարկել է հուլիսի 12-ին և մինչ օրս արդեն 14 ռազմական բեռնատար ինքնաթիռ է Ռուսաստանից Թուրքիա ուղարկվել։

Առայժմ հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար ինքնաթիռ պետք է ուղարկվի Թուրքիա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ համակարգերի տեղակայման գործընթացը նախատեսվում է ավարտել 2020թ․ ապրիլին։

Ermenihaber

Նմանատիպ գրառումներ