Ռուսաստանը վաղաժամ ավարտել է C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային:

Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել է C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ռուսական «Рособоронэкспорт» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը նշել է, որ բոլոր բաղադրիչները մատակարարվել են ժամկետից շուտ, չնայած պատժամիջոցներին:

Միխեևը նաև նշել է, որ ռուսական ընկերությունը բացել է աշխարհում առաջին Կալաշնիկովի ինքնաձիգների 200-րդ սերիայի համատեղ արտադրության ձեռնարկությունը Հնդկաստանում:

C-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2017 թվականի ապրիլին և դարձել էր Ռուսաստանի արտահանման ամենամեծ պայմանագիրը, որը երբև կնքվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:
Ռուսաստանը մատակարարել է համակարգի 4 դիվիզիոն, մոտավորապես 2,5 միլիարդ դոլլար արժողությամբ:

Թուրքիայի կողմից ռուսական համակարգի գնումը ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից հրաժարվել գործարքից և գնել ամերիկյան «Patriot» համակարգերը, սպառնալով հակառակ դեպքում Թուրքիային չվաճառել F-35 նորագույն կործանիչները և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին ն հակազդելու մասին» օրենքով: Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ:

Նմանատիպ գրառումներ