Ռուսաստանի և Թուրքիայի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը մասնակիրորեն վերականգնվել է:

Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ օգոստոսի 7-ին ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդության մասին որոշումը:

Ինչպես փոխանցում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը, այս միջոցը փոխադարձ հիմունքներով վերաբերում է պաշտոնական և ծառայողական անձնագրեր ունեցողներին, ինչպես նաև միջազգային տրանսպորտային միջոցի վարորդներին:

Այն ներառում է նաև Թուրքիայի հատուկ անձնագիր ունեցողներին: Նշվում է, որ 2010-ի մայիսին կնքված համաձայնագիրը՝ մուտքի արտոնագրի ազատականացման մասին, մասամբ վերականգնվել է այսօր:

Ռուսաստանն ազատ մուտքի արտոնագրի ռեժիմը կասեցրել էր 2015-ին՝ Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու պատճառով երկրների միջև ի հայտ եկած լարվածության ֆոնին:

Հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր տեղեկացնել թուրքական կողմին ազատ ռեժիմի մասնակի վերականգնման մասին:

Նմանատիպ գրառումներ