«Սաղ Վերցրու Քո Վրա»․ Մանվել Գրիգորյանը Զանգել Է Մերձավորներից Մեկին

ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակում է քննել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը։ Պաշտպանական խումբը ներկայացնում է այն հիմնավորումները, որ Գրիգորյանի առողջայան վիճակը աստիճանաբար վատթարանում է։

Պետական մեղադրողները նշեցին, որ կա հիմնավոր կասկած, թե նա կխոչընդոտի դատաքննությանը։ Քրեական գործում կա փաստ այն մասին, որ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին և ասել՝ Սաղ վերցրու քո վրա։ Բացի այդ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը իր գիտակցված ընտրության հետևանքն է, քանի որ հրաժարվել է ստանալ ինսուլին։

Հիշեցնենք, որ  բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի տասնյակից ավելի անբուժելի հիվանդությունները։

Անցած շաբաթ ստացվել է ՄԻԵԴ որոշումն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում։ Մինչ այդ, նա արդեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ից տեղափոխվել էր քաղաքացիւական հիվանդանոց, քանի որ հրաժարվել էր ստանալ ինսուլինային ներարկումներ։

Նյութի աղբյուրը՝ shantnews.am

Նմանատիպ գրառումներ