Սամոան արգելել է Էլթոն Ջոնի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը՝ միասեռականների սիրային տեսարանների պատճառով:

Սամոան արգելել է սըր Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմի ցուցադրությունը՝ ֆիլմի հերոսի միասեռական կերպարի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Սամոայի օրենսդրության համաձայն՝ միասեռականությունն անօրինական է և մինչև 7 տարվա ազատազրկմամբ է պատժվում:

Երկրի գլխավոր գրաքննիչը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ «ֆիլմը չի համապատասխանում մշակութային և քրիստոնեական հավատքի սկզբունքներին»:

Սամոայի որոշումը հաջորդել է Ռուսաստանում ֆիլմից միասեռականների անկողնային տեսարանները մոնտաժելու որոշմանը, որին քննադատաբար էր արձագանքել ինքը երգիչը:

Ֆիլմը ներակայացնում երաժշտի վերելքի և փառքի հասնելու պատմությունն ու ներառում է տղամարդկանց միջև սիրային տեսարաններ:

Նմանատիպ գրառումներ