Սաֆարյան Ստյոպիկին խորհուրդ եմ տալիս պատրաստել իր բանտային հանդերձանքը:

ՍԱՖԱՐՅԱՆ ՍՏՅՈՊԻԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԻՐ ԲԱՆՏԱՅԻՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ

Չնայած իմ զբաղվածությանը, հարկ եմ համարում գոնե թեթևակի անդրադառնալ չկայացած քաղաքագետ, նիկոլական խմբակի նվիրյալ Ստյոպա Սաֆարյանի վերջին օրերի ջղաձիգ ակտիվությանը:

<<Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի>> համաժողովից հետո սույն Սաֆարյանը ընկել էր ցնցումների մեջ և հեգնել, թե՝ <<ինչպիսի անարդարություն, Անի Կարապետյանը, տիկին Աստղիկը և մյուսները այդքան պայքարեն Քոչարյանի համար, իսկ համաժողովի առաջին շարքերում կանգնեն այլ մարդիկ>>:


Մտքի գիգանտ Ստյոպիկ, դու ավելի լավ կանես՝ մտահոգվես քո մշուշոտ ապագայի մասին և հենց այժմվանից սկսես պատրաստել քո բանտային հանդերձանքը: Հավաստիացնում եմ քեզ՝ հեռու չէ այն օրը, երբ դու քո տերերի հետ միասին գնալու ես երկարաժամկետ բանտային հանգստի: 


Ինչ վերաբերում է իմ՝ որերորդ շարքերում կանգնելուն, ասեմ, որ նման թայֆաբազ հարցեր լինում են ձեզ նման քաղաքական որբերի բանդաներում, մինչդեռ մեզ մոտ <<իմ>> ու <<քո>> չկա, բարձր ու ցածր կանգնած մարդիկ չկան, մենք գաղափարի համար պայքարող մարտիկներ ենք, այլ ոչ թե փողոցից եկած խուժաններ:

Նմանատիպ գրառումներ