Սելենա Գոմեսն իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային այցելել է խոր լանջաբացվածքով տպավորիչ զգեստով (լուսանկարներ):

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը ներկա է գտնվել «Մահացածները չեն մահանում» (The Dead Don’t Die) զոմբի-կատակերգության ֆիլմի նյույորքյան պրեմիերային:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Գոմեսը կենդանի-էքշն ժանրի ֆիլմում չի նկարահանվել 2016 թվականից ի վեր, սակայն երկուշաբթի հաղթական վերադարձ է կատարել կինոթատրոն՝ հաճախելով իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային:

26-ամյա դերասանուհին Ժամանակակից արվեստի թանգարանում կայացած պրեմիերային ներկայացել է սև գույնի ուշագրավ զգեստով: Այն հատկապես ուշադրություն էր գրավում խոր լանջաբացվածքի շնորհիվ:

Ընդհանուր կերպարին տպավորիչ տեսք են հաղորդել սև փայլուն փետուրներից պատրաստված թևքերը:

Նմանատիպ գրառումներ