Սեքս-սկանդալի կենտրոնում հայտնված վրացի պատգամավորի ինտիմ տեսանյութը տարածվել է Հայաստանից. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ՆԳՆ-ն պարզել է այն մարդուն, որն առաջինն է հրապարակել թաքնված տեսախցիկով արված տեսանյութը Վրաստանի խորհրդարանի պատգամավորի անձնական կյանքից։ Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրենի պաշտոնակատար Մամուկա Չելիձեն, հաղորդում է Sputnik-Գրուզիան։

Ենթադրվում է, որ խոսքը ութամյա վաղեմության ինտիմ բնույթի տեսանյութի մասին է, որտեղ պատկերված է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիան, դրանք ինտերնետում բաց հասանելիություն են ունեցել այս տարվա հունվարից։ ՆԳՆ-ն անմիջապես քրեական գործ է հարուցել անձնական կյանքի դեմ ոտնձգության փաստով, տեսանյութի հասանելիությունը հանվել է։

Հետաքննության ընթացքում կալանավորվել է 19 մարդ, բայց գլխավոր ֆիգուրանտին մեղադրանք ներկայացվել է հեռակա։

Վրաստանի ՆԳՆ-ն անուններ չի նշում, գլխավոր կասկածյալները նշված են անվանատառերով։ Քննությունը պարզել է, որ տեսանյութը 2019-ի հունվարին Հայաստանի ինտերնետի միջոցով տարածել է Վրաստանի քաղաքացի, ոմն Դ.Ա.։ Նա, իր հերթին, այդ տեսագրությունն ստացել է Ռուսաստանի քաղաքացի Մ.Դ.-ից Ֆեյսբուքի մեսենջերով։

Երկուսին մեղադրանք է ներկայացվել հեռակա, Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա որոշել է որպես խափանման միջոց ընտրել ձերբակալությունը։

Վրաստանի քաղաքացու մասին հայտնի է, որ ներկայում նա դատապարտված է սպանության համար Հայաստանի տարածքում։ Թե որտեղ է գտնվում Ռուսաստանի՝ գործով անցնող քաղաքացին, Վրաստանի ՆԳՆ-ն չի նշում։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ քննությանը հաջողվել է գտնել նրա հետքը շնորհիվ հայկական իրավապահ մարմինների հետ համագործակցության։

«… Հայաստանի պատժի կատարման հաստատությունից առգրավվել է Դ.Ա.-ի բջջային հեռախոսը: Համալիր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տեսանյութը տարածվել է հենց այդ սարքից», — ասել է Չելիձեն:

Նմանատիպ գրառումներ