Սիլվեստեր Ստալոնեն և Դոլֆ Լունդգրենը կներկայանան գաղտնի գործակալների մասին նոր սերիալում:

Հանրահայտ դերասաններ Սիլվեստր Ստալոնեն և Դոլֆ Լունդգրենը հայտնել են նոր նախագծում միասին հանդես գալու մասին: Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, խոսքը The International հեռուստասերիալի մասին է:

Սերիալի գլխավոր հերոսը կլինի ՄԱԿ-ի գաղտի գործակալ, պատանդների ազատման գծով մասնագետը, որին կմարմնավորի Լունդգրենը: Ստալոնեն էլ, հավանաբար, հանդես կգա որպես պրոդյուսեր և ռեժիսոր: The International սերիալի ցուցադրման իրավունքը ձեռք են բերել այնպիսի հեռուստաընկերություններ, ինչպիսիք են Fox-ը, CBS-ը և NBC-ն:

Սերիալի արտադրությունը կիրականացնի Ստալոնեի Balboa Productions ստուդիան, որն անվանակոչվել է դերասանի կերտա կերպարներից մեկի՝ Ռոկի Բալբոայի պատվին: 

Նմանատիպ գրառումներ