Սկանդալային Ջուսը ցուցադրել է մերկացած մեջքի դաջվածքը

Երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով։ Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք՝ հետեւելով նրա Instagram-ի հրապարակումներին: Համարձակ երգչուհին գրեթե միշտ իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է իր առօրյայով եւ աշխատանքային պրոցեսով, որոնք լի են անակնկալներով։

Ջուսը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է համարձակ կերպարում։

Երգչուհին կրում է ոսկեգույն տոպ, կաշվե տաբատ։ Երգչուհու ողջ մեջքով տարածված է դաջվածք։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի թողել, սակայն երկրպագուները հիացմունքի խոսքեր են հղել համարձակ երգչուհուն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սեւ, խորը դեկոլտեով երկարափեշ երեկոյան զգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Ջուսը պատկերված էր բեմում՝ ելույթի ընթացքում։

Լուսանկարները՝  radarproduction-ի

Նմանատիպ գրառումներ