Սո՞ւրբ, թե՞ հասարակ անբարոյական. ով է իրականում Ռաֆայել Սանտիի «Սիքստինյան տիրամայր» նկարի հերոսուհին

Ռաֆայել Սանտին աշխարհահռչակ իտալացի նկարիչ է, ում «Սիքստինյան տրիամայր» նկարը գերել է աշխարհում շատ-շատերի սիրտը, ովքեր խորագույն հիացմունքով, հարգանքով են նայում Սուրբ Մարիամի և փոքրիկ Հիսուսի սրբագույն պատկերին։ 

Սակայն ո՞վ էր իրականում «Սիքստինյան Մադոննան» և արդյո՞ք նա, ումից Ռաֆայելը ոգեշնչվել էր նկարը նկարելիս, նույնքան սուրբ էր, որքան Մարիամ Աստվածածինը։ 

Ռաֆայելն իր ծաղկուն շրջանում մի օր զբոսնելիս է լինում պալատական արքունիքի բակում, երբ հանդիպում է շքեղագույն մի աղջնակի, ով վազվզում էր բակում։ Նա իր գեղեցկությամբ անմիջապես նվաճեց Ռաֆայելի սիրտը։ Ռաֆայելը պահը չկորցեց ու, մոտենալով գեղեցիկ էակին, հարցրեց, թե ով է նա։ Աղջնակն էլ պատասխանեց, որ նա պալատական հացթուխի դուստրն է։ Սանտին անմիջապես նրան հրավիրեց իր արհեստանոց, սակայն աղջնակը մերժեց՝ նշելով, որ պետք է իր հորն ու փեսացուին հարցնի։

Այդ ժամանակ Ռաֆայելն արեց առաջարկ, որը հետագայում ամբողջովին շրջելու էր նրա կյանքը։ Նա 17-ամյա Մարգարիտա Լյութիին առաջարկեց փողի դիմաց իրեն 10 համբույր նվիրել։ Աղջիկը համաձայնեց։ Ռաֆայել գումարը վճարեց Մարգարիտայի հորը, այնուհետև էլի ավելացրեց գումարը, միայն թե աղջնակն իր հետ գնար Հռոմ։ Այսպես Ռաֆայելն ու Մարգարիտան հայտնվեցին Հռոմում։ Ռաֆայելի բոլոր նկարները Մարգարիտայով էին ոգեշնչված ու ներծծված։ Նա օր ու գիշեր միայն նրանով էր հիանում։ 

Սակայն Մարգարիտային պետք էին միայն Ռաֆայելի փողերը։ Նա դարձել էր Հռոմի ամենացանկասեր կուրտիզանուհիներից մեկը, ով աջ ու ձախ դավաճանում էր հանճարեղ նկարչին։ Ի վերջո Ռաֆայելն իմացավ դավաճանությունների մասին ու ցավից ընկավ անկողին։ Նա օրեցօր հյուծվում էր Մարգարիտայի դավաճան սիրուց ու ի վերջո 1950թ․-ին կնքեց իր մահկանացուն՝ մեկընդմիշտ լքելով  իր անբարո կնոջը։

Ռաֆայելի աշակերտները նրա մահվան մեջ միայն Մարգարիտային էին մեղադրում։ Նրանք սպառնում էին, որ կվնասեն նրան։ Ի վերջո Մարգարիտան մահվան վախից վերադարձավ իր տուն ու գտավ փեսացուին։ Սակայն փեսացուն արդեն լսել էր նրա անբարո վարքի մասին ու, ասում են, անգամ Մարգարիտային հանդիպելիս պարզապես մի բուռ հող էր վերցրել ու շպրտել նրա դեմքին՝ ամոթանք տալով։ 

Այսպես Մարգարիտա Լյութին՝ հասարակ մի անբարոյական, շրջեց հանճարեղ նկարչի ամբողջ կյանքն ու կործանեց այն։ Լյութին, սակայն, ի վերջո հասցրեց անմահանալ Ռաֆայելի նկարներում, այդ թվում նաև՝ նրա ամենահանճարեղ «Սիքստինյան տիրամայր» նկարում։ Միլիոնավոր մարդիկ լուռ երկյուղածությամբ նայում են այս նկարին ու սրբի պես վերաբերվում նկարի «Մադոննային»՝ այդպես էլ չկասկածելով, որ նկարի հերոսուհին իր ժամանակների ամենաանբարո, Հռոմի ամենահայտնի կուրտիզանուհի Մարգարիտա Լյութին է։ 

Նմանատիպ գրառումներ