«Սորոսականները» կրկին թիրախավորել են ԱԱԾ-ին․ առաջիկայում նոր բացահայտու՞մ է սպասվում:

Քաղաքացիական հասարակության «սորոսական» (ամերիկացի միլիրադրատեր Ջորջ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներից ֆինասնավորվող հասարակական գործիչներ) հատվածը շարունակում է թիրախավորել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և իր ղեկավարած կառույցը։ ԱԱԾ պետի դեմ տեղեկատվական գրոհը «սորոսականների»  կողմից սկսվեց այն ժամանակ, երբ ՊՎԾ-ի հետ կապված կոռուպցիոն աղմկահարույց պատմություն բացահայտվեց։ Հիշեցնենք, որ ՊՎԾ պետը  քաղաքացիական հասարակության «սորոսական» թևի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն է։

ՊՎԾ-ի հետ կապված կոռուպցիոն պատմությունից հետո, նշված գործիչները սկսեցին ստվեր նետել ԱԱԾ գործունեության վրա։ Այս կերպ փորձ էր արվում մեղմացնել հասարակական վրդովմունքը, որը կապված էր Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի հետ։

Եվ ահա քաղաքացիական հասարակության ամենաակտիվ դեմքերից մեկը՝ Արթուր Սաքունցը, կրկին թիրախավորել է ԱԱԾ-ին։ Օրերս նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«․․․Արդյո՞ք ԱԱԾ-ից չկա տեղեկատվական և ուղղակի աջակցություն ՀՀԿ-ի կարկառուններին, խիստ կասկածում եմ․․․»։

Հետաքրքիր է, ինչու՞ Արթուր Սաքունցը նույն հարցադրումը չի անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասով, երբ նա իր թիմում ընդգրկել է ՀՀԿ իշխանության ամենակարկառուն դեմքերի։ ՀՀԿ-ական իշխանության մաս էին կազմում ներկայումս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը (ի դեպ այս անձը հիշատակվում է նաև մարտի մեկի գործի հիմքում դրված 0038 հրամանում), Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ։

Իհարկե այն, որ նշված անձինք նախկինում կապ են ունեցել ՀՀԿ-ի հետ, դա դեռ չի նշանակում, որ նրանք հանցավոր են և հիմա կապ ունեն կամ համագործակցում են նախկին իշխանությունների հետ։ Բայց, եթե Արթուր Սաքունցը չի նկատում ՀՀԿ-ի հետ կապ ունեցող Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի կառավարության անդամներին, ապա ինչու՞ է փորձում ստեղծել տպավորություն, որ ԱԱԾ-ն շարունակում է կապ ունենալ նախկինների հետ։ Այս ամենը մի բան կարող է նշանակել՝ առաջիկայո

Նմանատիպ գրառումներ