«Սպայկան» մթերում իրականացնելու է:

Հարգելի´ ընկերներ, հաշվի առնելով Ձեր բազմաթիվ նամակներն ու զանգերը տեղեկացնում ենք, որ հունիսի 10-ից հետո Spayka LLC ընկերությունը սկսելու է ծիրանի, իսկ այնուհետև կեռասի, դեղձի, սալորի, խաղողի մթերումները:

2010 թ-ից Սպայկա ընկերությունը մթերում է իրականացնում Հայաստանում և աշխատում է ավելի քան 80 համայնքների հետ։

Այս 9 տարիների կայուն համագործակցությունը մեզ հետ աշխատող ֆերմերների հետ ամենակարևոր կապիլտալն է, որը ձեռք է բերվել փոխվստահելի, կայուն ու երկկողմանի շահավետ աշխատանքի արդյունքում:

Սպայկա ընկերության աշխատակիցները առաջիկայում համայնքներում հանդիպումներ կսկսեն մթերման աշխատանքների կազմակերպման նպատակով:

«Սպայկա»

Նմանատիպ գրառումներ