«Սպայկա»-ի հայտարարությունը մթերումների կազմակերպման առնչությամբ:

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել մթերումների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

««Սպայկա»-ն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ:

Մենք ակտիվ կերպով համագործակցում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, բերելով ներդրողներ մեր երկիր , բացելով բիզնեսի ֆինանսավորման բազմաշերտ դռներ, պատրաստելով գյուղատնտեսության բարձրակարգ մասնագետներ: Մենք ողջունում ենք հռչակված տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակը և պատրաստ ենք աջակցել՝ հասնելու այն  նշաձողերին, որոնք կառավարությունը սահմանում է:

Սպայկա ընկերությունը 2010թ.-ից մթերում է իրականացնում Հայաստանում, անկախ ընկերության ունեցած օբյեկտիվ դժվարություններից եղել և շարունակում է մնալ արտադրողի, ֆերմերի կողքին: Ընկերությունը հիմնականում աշխատում է ավելի քան 80 համայնքների, անուղղակի ևս տասնյակ համայնքների հետ: Այս բոլոր տարիների ընթացքում չի եղել մի հիմնավորված դեպք, որ ընկերությունը պարտք մնա որևէ ֆերմերի: Ընկերությունը աշխատում է տասնյակ հազարավոր ֆերմերների հետ, տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն:

Մթերման գործընթացի կազմակերպման համար ընկերությանն ամսական անհրաժեշտ է մոտ 5.000.000.000 (մլրդ) դրամ, որը օգտագործվում է ընկերության շրջանառու վարկային միջոցներից: Այդ միջոցները կարճաժամկետ են և ենթակա են անվերապահ հետ վերադարձման բանկին մեկ կամ երկու ամսյա ժամկետը լրանալուն պես: Համաձայն վարկային պայմանագրի՝ բանկի կողմից այդ միջոցները կարող են ցանկացած պահի կրկին չտրամադրվել օգտագործման, եթե բանկը համարի, որ ընկերության բնականոն գործունեությունը ինչ-ինչ պատճառներով խաթարված է կամ ընկերության ֆինանսական դրությանը կարող է վտանգ սպառնալ: Դրա համար բանկին որևէ հիմնավորում պետք չէ:

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը իր մամուլի ասուլիսում հայտնեց, որ անցյալ տարի օգոստոսին ընկերության բանկային հաշիվները սառեցվել էին բանկերի կողմից, ինչի արդյունքում ընկերությունը պարալիզացվել էր: Դրանք կրկին բացվեցին ընկերության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո: Ընկերությունն այդ ժամանակ ստիպված եղավ վճարել ՊԵԿ-ի կողմից չհիմնավորված 2.045.000.000 (մլրդ) դրամի հարկային պարտավորություններ, որպեսզի ի վիճակի լինի շարունակել իր գործունեությունը: 2018թ․-ի մայիսի 2-ից մինչև 2019թ․ ապրիլի 4-ը ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրել է մոտ 90.000.000 (մլն) դոլար!!!!

Ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:

Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում հետևյալ համայնքներում:

·       Արարատի մարզ

Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի, Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին,

·       Արմավիրի մարզ

Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ

·       Տավուշի մարզ

Լճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան

·       Լոռու մարզ

ք. Տաշիր

·       Վայոց Ձորի մարզ

Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի,

·       Արագածոտնի մարզ

Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ

·       Շիրակի մարզ

Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ

·       Գեղարքունիքի մարզ

Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս,

·       Կոտայքի մարզ

Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն:

Մենք հասկանում ենքոր գյուղատնտեսական տարվա մեկնարկին զուգահեռ գյուղացիական տնտեսությունները ներգրավում են ֆինանսական միջոցներհաճախ նաև վարկային (ինչպես և մեր ընկերությունըագրոտեխնիկական համապատասխան աշխատանքների կազմակերպման համար՝ վարպարարտանյութ էտբուժումներջրումբերքահավաքի կազմակերպումՆման միջոցներ ներգրավելու համար ֆերմերներինանհրաժեշտ է մթերքի սպառմանառնվազն կատարված ծախսերին համարժեք գնով սպառման հնարավորության մեջ: «Սպայկա» ընկերության դերը գյուղատնտեսության մեջ հենց այդ հավելյալ հնարավորությունն է ֆերմերների համար և ոչ թե պարտադրանքը՝ մթերքը առանց այլընտրանքի հենց «Սպայկա» ընկերությանը վաճառելու:

Ընկերությունն առնվազն 10 տոկոս շուկայական մթերման գնից բարձր գին է առաջարկում ֆերմերներին:

Ընդ որումմինչև 2011թ․-ը ծիրանի մթերման միջին գինը եղել է 200 դրամնվազագույնը՝ մինչև 100 դրամիԻսկ վերջին 5տարիների ընթացքում հենց «Սպայկա» ընկերության շնորհիվ արտահանման ենթակա ծիրանի մթերման միջին գինը  կազմել է 300-350 դրամիսկ նվազագույնը՝ 250 դրամՆման պատկեր է բոլոր մթերքների մասովԸնկերության շնորհիվ հանրապետությունից սկսել է արտահանվել բազուկկաղամբդեղձաճել են խաղողի արտահանման ծավալներըԱյս բոլոր ապրանքների արտահանման նախաձեռնողը եղել է «Սպայկա» ընկերությունը:

Ընկերությունն այսօր նույնիսկ ընկերության տնօրենի կալանավորման հետևանքով ստեղծված ծայրահեղ անբարենպաստ պայմաններում ինտենսիվ աշխատանք է  տանում նշված համայնքների հետ մթերման աշխատանքների կազմակերպումը պատճաշ կատարելու ուղղությամբ:

«Սպայկա» ընկերությունը երբևէ ոչ մեկի շանտաժի չի ենթարկում և հարգալից է վերաբերվում իր բոլոր գործընկերներինհատկապես պետությանը և պետական անվտանգությանըԸնկերության տնօրենը իր արտահայտություններում կոչ է արել ապօրինի կալանք չկիրառել և թույլ տալ կազմակերպել աշխատանքներըայլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրել:

Ընկերության կողմից մթերման աշխատաքների:

Նմանատիպ գրառումներ