Սպանություն Արմավիրում. 81-ամյա բնակչի դին հայտնաբերել են կապկպած, ավտոտնակից գողացել են մեքենան:

Արմավիրում 81-ամյա տղամարդու դի են հայտնաբերել՝ բռնության հետքերով։

Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց,որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։

Արևիկ Խաչատրյանը դեպքից մանրամասներ հայտնեց` նշելով, որ 81-ամյա քաղաքացու դին Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերել են հարազատները։

«Քաղաքացին հեռախոդազանգերին չի պատասխանել,տանը հայտնաբերել են նրա դին՝ կպչուն ժապավենով կապկպած,ավտոտնակից գողացեն են նաև մեքենան»,- ասաց Արևիկ Խաչատրյանը` հավելելով, որ թալանել են նաև խանութը։

Նա հայտնեց, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահները, այնտեղ է նաև մարզի դատախազը:

Նմանատիպ գրառումներ