Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող:

Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ գլխին ստացած հրազենային վնասվածքից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող 2001թ. ծնված Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)։

Razm.info-ի փոխանցմամբ՝ դեպքի մանրամասն հանգամանքները, սակայն, հայտնի չեն, ըստ այդմ՝ չենք կարող ասել կորուստը մարտական է, թե՝ ոչ մարտական։

Զինծառայողի մահվան մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը՝ հղում անելով զինծառայողի մտերիմներին։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողի դին ընտանիքին պետք է ուղարկվեր առավոտյան։

Ադրբեջանի ՊՆ-ն այս մասին դեռևս որևէ հայտարարություն չի արել, իսկ լրատվակայքը նախորդ օրը չի կարողացել մեկնաբանություն ստանալ՝ ոչ աշխատանքային օրվա պատճառով։

Նմանատիպ գրառումներ