Ստամբուլում նոր ընտրություններ կլինեն:

Ինչպես հաղորդում է «Anadolu Ajansı» լրատվական գործակալությունը, Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել «Արդարություն և զարգացում» կուսակցության արտակարգ պահանջը: Նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին:

Նոր ընտրություններին կարող են մասնակցել նաև այն քաղաքական կուսակցությունները, որոնք մասնակցել են 2019թ. մարտի 31-ին:

Որոշման համաձայն՝ կրկնվելու է միայն բուն ընտրական գործընթացը:

Հանձնաժողովը իր այս որոշումը պատճառաբանում է այն հանգամանքով, որ ընտրական տեղամասերում ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ քաղաքացիական անձինք չեն եղել, ինչպես պահանջում է օրենքը:

«Արդարություն և զարգացում» կուսակցության մամլո խոսնակ Օմեր Ջելիքը այսօր հայտարարել է, որ նոր ընտրությունները չեն անցկացվելու որևէ կուսակցության շահերի պաշտպանության համար: «Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որևէ հաղթող չի հայտարարել, այլ նշանակել է ընտրությունների նոր ժամկետ որոշ խախտումների պատճառով»,- ասել է խոսնակը:

Այնուամենայիվ, այս որոշումը դատապարտել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Էքրեմ Իմամօղլուն, որը ձայների քիչ տարբերությամբ հաղթել էր, բայց ԲԸՀ-ն նրան այդպես էլ չէր հանձնել քաղաքապետի լիազորագիրը:

Նմանատիպ գրառումներ