Սրանից հետո հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին. Լևոն Տեր-Պետրոսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀՇ-ական շրջանի պետական բարձր պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն արեց․ «Նոր-նոր էր Լևոն Տեր-Պետրոսյանը եկել իշխանության, երբ անսպասելի նախագահական կանչեցին ինձ և ևս երկու բարձր պաշտոնյայի։ Տեր-Պետրոսյանը տարբեր հարցեր քննարկելուց հետո հանկարծ ասաց․ «Մի բան էլ՝ սրանից հետո չտեսնեմ, որ Լյուսյային (խոսքը կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մասին է) որևէ միջոցառման հետներդ տանեք, առհասարակ՝ հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ իրեն չտեսնեմ էկրանին»։

Մեր զրուցակիցը «կանանց» թեմայով մի պատմություն էլ Կարեն Դեմիրճյանից պատմեց․ Կենտկոմի քարտուղար եղած տարիներին, երբ Կարեն Սերոբիչը պետք է կարևոր նշանակում անելիս լիներ, թեկնածուին ասում էր․ «Կնոջդ ասա՝ սեղան դնի, գամ ձեզ հյուր»։

Եվ երբ հյուր էր գնում, հատուկ հետևում էր ամուսինների 2փոխհարաբերություններին, եթե նկատում էր, որ կինն է այդ տան գլխավորը, և ամուսինը ենթարկվում է կնոջը, երբեք նման մարդուն պատասխանատու պաշտոնի չէր նշանակում»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ գրառումներ