Սրբուկը ժամանեց «Եվրատեսիլ-2019» բացման արարողությանը:

Թել Ավիվում ընթանում է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: 41 երկրների պատվիրակները ժամանում են գլխավոր իրադարձությունների կենտրոն` անցնելով «նարնջագույն» գորգի վրայով:

Հայաստանն այս տարի ներկայացնում է Սրբուհի Սարգսանը: Մեր պատվիրակը քիչ առաջ նույնպես անցել է գորգի վրայով` ներկաներին հիացնելով իր արտաքին տեսքով:

Հիշեցնենք, որ Սրբուկի Walking Out երգի տեսահոլովակը, ըստ դիտումների, առաջատարներից է «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքում։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 16-ին` երկրորդ կիսաեզրափակչում` առաջին համարի ներքո։ Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին:

Նմանատիպ գրառումներ