Համացանցում են հայտնվել նոր Lada 4×4-ի լուսանկարները (լուսանկարներ)։

Ռուսական «АвтоВАЗ» ընկերությունը պատրաստվում է նոր Lada 4×4 ամենագնացի սերիական արտադրությանը: Այս մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:

Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել նոր մոդելի առաջին լուսանկարները: Արտաքինից մոդելը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Մեքենայի թարմացված տարբերակն արտաքինից կարելի է տարբերել հակամառախուղային լուսարձակներով և առաջնային բամփերով:

Նորացված ամենագնացի գլխավոր տարբերվող գիծը սրահն է: Այն այժմ ունի ժամանակակից կլիմայական համակարգ՝ օդափոխման խոշորացված դեֆլեկտորներով:

Սրահի տաքացուցիչը նույնպես դարձել է ավելի ժամանակակից, ետևի նստարաններին ավելացել են գլխադիրներ, փոխվել է տանիքի դիզայնը:

Տեխնիկական մասով մեքենան փոփոխության չի ենթարկվել. այն համալրված է 1,7 լիտրանոց, 83 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով և 5-աստիճան մեխանիկական փոխանցման տուփով:

Նմանատիպ գրառումներ