Սևազգեստ մարդկանց շրջանակը մեզ համար պարզ է. ԱԱԾ տնօրեն

Aysor.am-ը գրում է.

Չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով գործադիրի ղեկավարի՝ սևազգեստ մարդկանց մասին օրերս հնչեցրած հայտնի հայտարարությանը։

«Եթե ուշադիր լսեիք հայտարարությունը, վարչապետը որևէ ցուցում չի տվել՝ հակաիշխանական ելույթներ ունեցող անձնաց նկատմամբ որևէ ներազդեցուն ունենալու։ Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն՝ իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ։ Այլ մեկնաբանություն տալ ուղղակի չեմ կարող», — ասաց նա։

Հարցին՝ հայտնի է արդյոք սևազգեստ մարդկանց շրջանակը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ շրջանակն իրենց պարզ է։
«Մարդիկ կան, որ քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում։ Եթե կլինեն հստակ դեպքեր, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից», — ասաց ԱԱԾ տնօրենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նմանատիպ գրառումներ