Վարչապետը դուստրերի հետ դիտել է «Ձուկն առանց ջրի կամ suicide» ներկայացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դուստրերի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և դիտել «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը։ Այդ մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Ներկայացումը բեմադրվել է Լևոն Մութաֆյանի և Արմեն Խանդիկյանի համատեղ պիեսի հիման վրա, բեմադրության հեղինակն է Արմեն Խանդիկյանը:

Նմանատիպ գրառումներ