Վրաստանի դպրոցներից մեկում 18 աշակերտի թունավորման դեպք է գրանցվել:

Վրաստանի Սենակ քաղաքի թիվ 2 դպրոցում 18 երեխայի թունավորման դեպք է գրանցվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Բոլորի մոտ նույն ախտանշաններն են՝ գլխապտույտ և ալերգիկ ցան: Այս մասին հայտնում է Грузия online կայքը:

Բժիշկները հաղորդել են, որ ներկա պահին երեխաների վիճակը կայուն է, և այսօր նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նշենք, որ ավելի վաղ թունավորման դեպք էր գրանցվել Ռուսթավիի դպրոցում։ Ինչպես պարզվել է՝ պատճառը սնունդն է եղել:

Սենակի քաղաքապետը հայտնել է, որ դեպքի առթիվ քննություն է տարվում:

Նմանատիպ գրառումներ