Վրաստանն իր հեռուստաաշտարակը լուսավորել էր Ադրբեջանական դրոշի գույներով, իսկ մեզ միայն եղբայրական պաչիկներ:

Օրեր առաջ Վրաստանի Առաջին Հանրապետության օրն էր։ Անդրկովկասյան Սեյմի փլուզումից դժվար է ասել, որ պետությունը շահեց Վրաստանը, թե Հայաստանը։ Սակայն միանշանակ կարելի է պնդել, որ այս Սեյմի փլուզումից բավական մեծ օգուտով դուրս եկավ Ադրբեջանը։ 1918 թվականին նրանք ունեցան իրենց պետությունը, որից հետո սկսվեց պատմական քաոսն ու մինչ օրս չի ավարտվում։ Ի դեպ հետաքրքիրն այն է, որ Սեյմից առաջինը դուրս եկավ Վրաստանը, հետո Հայաստանը։ Համապատասխանաբար առաջին հանրապետությունների օրը Վրաստանում նշվում է մայիսի 26-ին, Հայաստանում և Ադրբեջանում՝ մայիսի 28-ին։ Ադրբեջանական Հանրապետությունը այսպիսով քարտեզի վրա ունեցավ իր տեղը ու դրանից տարիներ անց, օրինակ Ռուսաստանի վարչապետը պիտի հայտարարեր, որ Ռուսաստանի հետ դարավոր բարեկամական հարաբերություններ ունեն։

Դրանից հետո Հայաստանում սկսված «Ավելի հին, քան Ադրբեջանը» ցանցային ֆլեշմոբը, որն իր տեսակով ամենահումորայինն ու կրեատիվն էր։ Այսօր նման ֆլեշմոբի կրկնության կարիք կարծես թե չկա, կամ գուցե ուշանում է։ Փոխարենը ամենաբարձր պաշտոնական մակարդակով մութուլուսին մենք շտապում ենք շնորհավորել Վրաստանի Առաջին Հանրապետության օրը, ավելին՝ որոշում ենք վրացիներին հաճոյանալ իրենց մայրենի լեզվով արված վիդեոշնորհավորանքով, մեր մայրաքաղաքը զարդարում ենք Վրաստանի դրոշներով, հոգիներս ու սրտերս Մեծ Եղեռնի թանգարանի դռների նման բացում ենք վրացիների առաջ ու սպասում, թե երբ կճանաչեն մեր ցեղասպանությունը, երբ առավել եղբայրական ու բարի կդառնան մեր հանդեպ։ Իսկ ի՞նչ են անում վրացիները, բան չեն անում, ակնհայտ ադրբեջանահաճո վերաբերմունքից բացի, ուրիշ բան չեն անում։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել նրանց պատասխան վերաբերմունքը մեր տոնի հանդեպ, երբ բավարարվում են սովորական շնորհավորանքով, իսկ պետական հեռուստաաշտարակի գույներն օրինակ ի նշան հարգանքի փոխում են Ադրբեջանի դրոշի գույներով։ Աշխարհաքաղաքական բազմաբարդ ու կնճռոտ բոլոր խնդիրները հաշվի առնելով հանդերձ՝ պետք չէ պարբերաբար արդարանալ «խավիարային դիվանագիտության» դեմ անզորությամբ, դիվանագիտական կապերն ու հայ համայնքի ներուժը քիչ չեն, որպեսզի որոշակի նվաճումներ ու հաջողություններ ձեռք բերվեն։ Այն որ պակաս կազմակերպված հայ համայնք ունեցող ու Հայաստանից բավական գհեռու տնվող Լեհաստանում հաջողվում է ամենամեծ աշտարակը լուսավորել մեր դրոշի գույներով, ավելին՝ լեհերն իրենց նախագահական պալատը միաժամանակ լուսավորում են Հայաստանի ու Ադրբեջանի դրոշների գույներով, ը բարձր դիվանագիտության ցուցիչ է Լեհաստանի համար և կարոր աշխատանք Հայաստանի համար։ Ինչևէ, հերթական անգամ ունենք ոչ մեր օգտին արձանագրված փաստ ու սա չէ ամենատխուրը, ամենատխուրն այն է, որ այդպես էլ չենք կողմնորոշվում, թե գնդակն ում դաշտում է․․․

Նմանատիպ գրառումներ