Վրաստանում այսուհետ քրեորեն կպատժվի կենդանիների մենամարտեր կազմակերպելն ու քարոզելը. նոր օրինագիծ

Վրաստանի խորհրդարանում գրանցվել է ընտանի կենդանիների մասին օրինագիծը, որի համաձայն, կենդանիների մենամարտեր կազմակերպելը, անցկացնելն ու քարոզելը արգելվում է:

Օրինագծի համաձայն, արգելվում է կենդանիների մենամարտ կազմակերպելը կամ փորձ անելը, կազմակերպման դիմաց գումար ստանալը, այդ մասին տեղեկատվություն տարածելը, սեփական կամ ուրիշի կենդանիով մենամարտին մասնակցելը, այդ նպատակով կենդանուն վարժեցնելն ու սեփական կամ մեկ ուրիշի կառույցի օգտագործումը, գիտակցաբար նկարահանումը, լուսանկարների ու տեսանյութերի տարածումը:

Նշվում է, որ կենդանու վարժեցումը մենամարտերին մասնակցելու նպատակով, ինչպես նաև մենամարտերի լուսատեսանկարահանումը և տարածումը, կամ պահելը հետագայում տարածելու նպատակով, կպատժվի տուգանքով կամ մեկ տարի ազատազրկմամբ:

Անձի կողմից մենամարտերի կազմակերպման նպատակով գումար ստանալու, կամ անձի կողմից սեփականության տակ եղած կառույցների օգտագործումը, կամ մենամարտերի անցկացման համար ուրիշին թույլատրելը կպատժվի տուգանքով, կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ: Կենդանիների մենամարտերի կազմակերպման, անցկացման և քարոզչության, ինչպես նաև մենամարտերի անցկացման մասին տեղեկատվության տարածման համար կսահմանվի տուգանք, կամ ազատազրկում 2-3 տարի ժամկետով:

Նմանատիպ գրառումներ