«Տարոն Ավիան» փակվո՞ւմ է. «Ռյանէյր»-ի էֆեկտը

168.am-ը գրում է․

Դեռևս հոկտեմբերի 21-ին 168.am-ը գրել էր, որ լուրեր են տարածվում, թե հայկական «Տարոն Ավիա» ավիաընկերությունը, կապված իսլանդական «Ռյանէյր»-ի մուտքի հետ, խնդիրների առաջ է կանգնել ու կարող է փակվել։

Մեզ հետ զրույցում ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը հերքել էր, թե խնդիրներ ունի, և ասել, որ ավելի ուշ կկապվի մեզ հետ ու կխոսի այդ թեմայով։ Չկապվեց։

Եվ ահա խոսակցություններն աստիճանաբար թեժացան, ու հատկապես հայկական սոցցանցային տիրույթում արդեն շատերն են խոսում այն մասին, որ ավիաընկերությունը փակվել է։

Գառնիկ Պապիկյանի հետ մեզ այսօր խոսել չհաջողվեց։ Մեզ հասած տեղեկություններով` նա երկրում չէ։

Սակայն 168.am-ի աղբյուրները նշում են, որ խնդիր, այնուամենայնիվ, կա։ Պարզվում է, որ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն դադարեցրել է «Տարոն Ավիայի»` օդանավ շահագործողի լիցենզիան, և փաստորեն այսօր ավիաընկերությունը զրկված է թռիչքներ իրականացնելու հնարավորությունից։

168.am-ը ամեն դեպքում կփորձի հենց Գառնիկ Պապիկյանից հասկանալ, թե որն է խնդիրը, և վերջինիս` Հայաստան վերադառնալու պես մենք անպայման կզրուցենք նրա հետ։

Մինչ այդ փաստենք սակայն, որ լոուքոսթերի մուտքը փաստորեն խնդիրներ է ստեղծում տեղական ավիաընկերությունների համար։

Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/11/03/1198149.html

Նմանատիպ գրառումներ