Տեղյա՞կ եք՝ քանի վագր է մնացել աշխարհում. շատ ավելի քիչ, քան պատկերացնում եք

Հնդկաստանում գրանցվել է վագրերի թվի աննախադեպ աճ՝ 33%` 2014 թ. 2,226-ից 2018-ին դառնալով 2,967։ Այժմ այս երկրում ապրում է վագրերի համաշխարհային պոպուլյացիայի 75%-ը։

Դա նշանակում է, որ Հնդկաստանը հասել է իր առջև դրված նպատակին՝ վագրերի պոպուլյացիան կրկնապատկելու՝ պլանավորվածից 4 տարի ավելի վաղ։ Նպատակը դրվել է 9 տարի առաջ. հաշվարկման կետ է ընդունվել 2006 թվականը, երբ վագրերի թիվը երկրում 1,411 էր։

«Երբ հնդիկ ժողովուրդը որոշում է ինչ-որ բան անել, ոչ մի ուժ չի պանգարում նրան հասնել նպատակին», — այս նորությունը մեկնաբանել է վարչապետ Նարենդրա Մոդին։

Սակայն տեղյա՞կ եք, արդյոք, թե ողջ աշխարհում քանի վագր գոյություն ունի։ Չափազանց քիչ՝ շուրջ 3,950։ Պոպուլյացիայի մնացած 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, Ինդոնեզիայի, Մալայզիային, Նեպալին, Թայլանդին, Բանգլադեշին, Բութանին և մի քանի այլ երկրի։

Հնդկաստանը հաշվառում է վագրերին և ջանքեր է գործադրում նրանց բնակավայրերը պաշտպանելու համար 2006-ից սկսած։ Ներկայից 33%-ը երբևէ գրանցված ամենամեծ աճն էր։

Որպեսզի վագրերը չլքեն տարածքը՝ ջուր ու սնունդ հայթայթելու, էկոլոգները նրանց ապահովում են դրանցով։ Հնդկաստանում հաշվվում է վագրերի համար նախատեսված շուրջ 50 բնական պահուստներ, որտեղ մարդու հետ նրանց հանդիպումը հավասարեցված է նվազագույնի։ Ցավոք, այդ պահուստների ց երեքում վագրեր չեն մնացել։

Վագրերը կատվազգիների ամենախոշոր ներկայացուցիչներն են աշխարհում։ Երկիր մոլորակի վրա պահպանվել է վագրի ընդամենը 6 ենթատեսակ, որոնցից բենգալական ամենամեծթիվն է կազմում։

blognews.am

Նմանատիպ գրառումներ