Տիեզերք արձակման պահին ռուսական «Սոյուզ» հրթիռակրին կայծակ է հարվածել։

Պլեսեցկի տիեզերակայանից ռուսական «Սոյուզ-2.1բ» հրթիռակրի արձակման պահին կայծակը հարվածել է դրան, հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ հրթիռակիրը բեռնված է եղել «Գլոնաս-Մ» տիեզերական սարքով:

Տեղեկությունը հայտնել է Պլեսեցկի տիեզերակայանի տնօրեն Նիկոլայ Նեստեչուկը:

Վերջինը մանրամասնել է, որ կայծակի հարվածը չի անդրադարձել տեխնիկայի բնականոն աշխատանքի վրա և որ արբանյակը սահմանված ժամկետում Երկրի ուղեծիր է դուրս եկել:

«Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կայծակը չի կարող վնասել մեր հիթիռատիեզերական զենքին»,-ասել է Նեստեչուկը:

Նմանատիպ գրառումներ