Տղամարդը դատի է տվել Մադոննային` համերգային շոուի ժամը փոխելու համար:

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը դատի է տվել Մադոննային` համերգային շոուի ժամը փոխելու համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Մի բան կա, որ բոլորդ պետք է հասկանաք․ թագուհին երբեք չի ուշանում»,- Վեգասում իր համերգներից մեկի ժամանակ ասել էր Մադոննան։ 

Թեև մեգա աստղի խոսքերը ուղեկցվել էին հանդիսատեսի բուռն ծափահարություններով, երևում է՝ ոչ բոլոր երկրպագուներն են համաձայն Մադոննայի հետ, գրում է աղբյուրը։ 

Ֆլորիդա նահանգի բնակիչ Նեյթ Հոլանդերը երկուշաբթի հայց է ներկայացրել շրջանային դատարան՝ ընդդեմ համերգայի կազմակերպիչ Live Nation-ի և Մադոննայի: Նա պնդում է, որ իր Madame X շրջագայության դեկտեմբերի 17-ին նախատեսված համերգային շոուի ժամերի փոփոխությունը երգչուհու և տոմսերի գնորդի միջև կնքված պայմանագրի խախտում է։

Դատական հայցում նշվում է, որ թեև համերգի տոմսը գնելու պահին համերգը նախատեսված է եղել մեկնարկել 8։30-ին, հետագայում համերգի կազմակերպչի և Մադոննայի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ տեղափոխվել է 10։30-ին։

Աղբյուրը նշում է, որ Հոլանդերը երեք տոմս է գնել Մայամիում Մադոննայի շոուի համար՝ ծախսելով 1,024 դոլար։ Նրա պնդմամբ՝  ինք և տոմսերի մյուս գնորդները «կրել են փաստացի վնասներ»։

Նմանատիպ գրառումներ