Համացանց

Տոպ, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ․ Շուշան Երիցյանի արխիվային լուսանկարը


Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

Շուշան Երիցյանն իր Instagram-ի Stories հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, արխիվային կադր է հրապարակել։ Մոդել-դերասանուհին իր հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է սեւ-սպիտակ երանգի հանդերձանք․ համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, տոպ։ Շուշանի կերպարն ամբողջացրել են զարդերը՝ թեւնողներ, ականջօղ եւ մատանիներ։ Հրապարակմանը կից մեկնաբանության չենք հանդիպում։

Ավելի վաղ հրապարակված կադրում Շուշանը ներկայացել էր ամառային կերպարում։ Նա կրում էր սպիտակ կիսատաբատ, սեւ տոպ։ Ալիքավոր վարսերն արձակված էին։ Կերպարն ամբողջացրել էին արեւային ակնոցն ու պայուսակը։

Առնչվող Հոդվածներ