Փաշինյանը կպատժի զինվորի «տռուսիկ-մայկա» գողացող գեներալին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ խոսելով նախկին իշխանությունների մասին, հայտարարեց, որ նրանց ժամանակ հայկական բանակի զինվորները «մայկա-տռուսիկ» չեն ունեցել հագնելու։

Փաշինյանը, իհարկե, կարող է ունենալ այնպիսի տեղեկություններ, որոնց մենք չենք տիրապետում, և գուցե հենց այդ տեղեկությունների վրա հենվելով է նման հայտարարություն անում։ Եվ որպեսզի օգնենք վարչապետին, գուցե հուշենք, թե որտեղ պետք է փնտրի «տռուսիկ-մայկա» գողացողներին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին 8 տարի շարունակ ՀՀ ԶՈՒ թիկունքի պետի պաշտոնը զբաղեցրել է գեներալ Գագիկ Մելքոնյանը։  Այս գեներալը 2008 թվականին աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, որի թիմի անդամ էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Բանակին սննունդով, հագուստով ապահովում է թիկունքի ծառայությունը, և եթե զինվորները «տռուսիկ-մայկա» չեն ունեցել, ապա դա նշանակում է՝ բանակի թիկունքի պետը առնվազն թալանով է զբաղվել։ Գուցե այդ թալանով կիսվել է նաև իրենց վերև կանգնողների հետ, բայց դա պետք է քննությունը պարզի։ Մնում է հուսալ, որ վարչապետ Փաշինյանի ձեռքը կգնա իր քաղաքական հոր՝ Տեր-Պետրոսյանի թիմակցին պատժել։

Նմանատիպ գրառումներ