Փաշինյանի ձեռքով բանտից ազատ կարձակվի ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր մարդասպաններից մեկը:

Slaq.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով առաջիկայում Նիկոլ Փաշինյանի ձեռքով բանտից ազատ կարձակվի ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր մարդասպաններից մեկը։ Խոսքը մարդասպան Մհեր Ենոքյանի մասին է…

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը սպանել էր ակադեմիկոս Միքայել Աղաջանովի 19 ամյա մինուճար որդուն, դիակի դիմաց փող ստանալու նպատակով…

Մհեր Ենոքյանը սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար դատապարտվել է գնդակահարության…

Առ այսօր մարդասպանը նույնիսկ չի զղջացել իր արարքի համար։ Մեր տեղեկություններով մարդասպանին ազատ արձակելու խնդրանքով Նիկոլ Փաշինյանին բարեխոսել է Պետական Վերահսկողության Ծառայության «հեղափոխական» պաշտոնյաներից մեկը…

Խոշտանգված և սպանված երեխայի ծնողները և հարազատները նամակով դիմել են ՀՀ վարչապետին և նախագահին իրենց վրդովմունքը հայտնելով այս կապակցությամբ։

Նմանատիպ գրառումներ

Լուրեր Հայաստանից