Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման վտանգը դեռևս պահպանվում է. Ֆրանսիայի մշակույթի նախարարություն

Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման վտանգը դեռևս պահպանվում է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին:

«Անոմալ շոգի պատճառով նոր քարեր են ընկել տաճարի կամարաշարից», — ասվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ տաճարի հետագա կործանման կանխարգելմանն ուղղված աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Եվս տասը օր կիրականացվեն շենքի և հարակից տարածքի մաքրման աշխատանքները կապարի տարածման հետևանքով աղտոտումից:

Վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2020 թվականի առաջին կեսից ոչ շուտ:

Նմանատիպ գրառումներ