Փարիզում բնապահպան ակտիվիստները 300 լիտր արհեստական արյուն են լցրել հրապարակում (տեսանյութ):

Փարիզում բնապահպան ակտիվիստները, որոնք իշխանություններին կոչ են անում միջոցներ ձեռք առնել կենսաբազմազանության պահպանման համար, 300 լիտր արհեստական արյուն են լցրել Տրոկադերո հրապարակում:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ակտիվիստներն իրենց հետ պաստառներ էին բերել՝ «Կանգնեցրեք վեցերորդ զանգվածային ոչնչացումը» կարգախոսով:

Մեկ այլ ֆրանսիական քաղաքում՝ Բորդոյում, ոստիկանությունը վեց ակտիվիստի է ձերբակալել, որոնք պայքար են մղում կլիմայական փոփոխությունների դեմ: Նրանց ձերբակալել են ֆոնդային բորսայի տարածքում պաստառներ տեղակայելու համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նմանատիպ գրառումներ