Փորձագետները խաբել են iPhone-ի Face ID «անկոտրելի» գործառույթին:

Black Hat USA 2019 համաժողովի ներկայացուցիչները ցույց են տվել, որ iPhone-ի Face ID «անկոտրելի» գործառույթը այդքան էլ պաշտպանված չէ։ Հեռախոսի անվտանգության համակարգը ստացվել է կոտրել ակնոցի եւ կպչուն ժապավենի միջոցով, գրում է Planet Today-ը։

Համաժողովի ընթացքում սեփական նկարը ցուցադրել են հետազոտողները, որոնք աշխատում են Tencent ընկերության համար։ Սովորական ակնոցի ու սեւ կպչուն ժապավենի միջոցով «հաքերները» անցել էին գործի։

Ինչպես պարզաբանել են անվտանգության հետազոտողները, Face ID գործառույթն ունի որոշակի համակարգ, որը թույլ չի տալիս հեռախոսին արգելաբացվել, մինչեւ դրան չնայի սեփականատերը։ Այդ համակարգն ունի մեկ կարեւոր թուլություն՝ ակնոցով մարդիկ։

Պարզվել է, որ լինզաները թույլ չեն տալիս սկանավորել աչքերի շուրջ հատվածը։ Այդ իսկ պատճառով Face ID-ն ճանաչում է ակնոցով մարդկանց աչքերը որպես սեւ կետեր։

Ակնոցին փակցնելով սեւ կպչուն ժապավեն, որի կենտրոնում փակցրել են սպիտակ ժապավենը՝ նրանք կարողացել են հեշտությամբ արգելաբացել քնած մարդու սմարթֆոնը։ Այդ իսկ պատճառով Face ID օգտագործելիս պետք է ուշադիր լինել ու հեռու մնալ ակնոցով եւ սեւ կպչուն ժապավենով մարդկանցից։

Նմանատիպ գրառումներ