Քաղաքապետարանն ու «Սանիթեքը» լեզու չեն գտնում․ արդյունքում տուժում են Երևանն ու երևանցին

Մամուլը գրում է՝ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200 դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբահանության համար նախատեսված վճարները հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումով։«Հրապարակ»-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմային, ասել է․ «Սարգսյանը նշել է, որ այն արդեն կառավարությունում քննարկվում է, որովհետև ենթադրում է օրենսդրական փոփոխություններ»: Խաժակյանի խոսքով՝ աղբահանության համար նախատեսված վճարները հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումը կբերի շղթայական թանկացումների. ուսումնասիրությունների տեղ կա։ Մամուլը գրում է՝ այս քայլով քաղաքային իշխանությունը փորձում է ազատվել աղբահանության ծառայության համար վճարվող գումարները հավաքելու պարտականությունից։irakanum.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, անդրադառնալով աղբահանության վճարի գանձման այլընտրանքային տարբերակին, ասաց՝ համաձայւն է Խաժակյանի արտահայտած կարծիքին․ իսկապես, կարող են թանկացումներ լինել, եթե ներկրվող ապրանքներից 0,25 տոկոսի գանձում արվի։ Թեհմինա Վարդանյանը հավելեց՝ նախ պետք է հիշել, աղբահանության համար վճարներ գանձվում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, հետևաբար նման որոշման կայացումը քաղաքային իշխանության խնդիրը չէ, այդ հարցը պետք է քննարկել պետական մակարդակով։ «Կապ չունի, գերհավաքագրում է լինում, թե  թերհավաքագրում կամ 5 մլն դրամ է հավաքվում, թե 10 մլն․ դա չի ազդում աղբահանության ծառայությունների որակի վրա, այսինքն՝ այդ գումարի հավաքագրումը բացառապես քաղաքապետարանի խնդիրն է։ Երկրորդ՝ ես չեմ պատկերացնում՝ պարոն Սարգսանն ինչու է հիմա նման հայտարարություն անում։ Նման խնդիրները քաղաքացու կամ մասնավորի վրա բարդելը շատ վատ մշակույթ է», – ասաց Թեհմինա Վարդանյանը։ Նրա խոսքով՝ եթե այդ հարցը Կառավարությունում քննարկվում է, տրամաբանական է՝ որշողը Կատավարությունն է, այդ հարցը պետական մակարդակով պետք է լուծվի, քանի որ տնտեսվարողների հետ կապված՝ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Թեհմինա Վարդանյանը նշեց՝ աղբահանության ծառայությունների որակն է՛լ ավելի է վատացել։ «Իմ պատկերացմամբ մեկ աղբատար մեքենան էլ կարող էր իրավիճակ փոխել, այն գոնե մեկ աղբաման կդատարկեր։ Աղբահանության վիճակը գնալով վատանում է, ու քաղաքապետարանի և մասնավորի այդ առճակատումները որևէ լավ բանի չեն բերի։ Հարկավոր է վերադառնալ բանակցային դաշտ, նստել բանակցությունների ստեղանի շուրջ։ Կարծեմ քաղաքապետը նշել էր, որ վերջին ամիսներին բանակցություններ չեն տարվում, մասնավորի բանակցություններն էլ էին այդ մասին վկայում։ Այդ երկու կողմերին հորդորում եմ վերադառնալ բանակցային դաշտ։ Այստեղ պետք է դերակատարում ունենա նաև Կառավարությունը, քանի որ այդ երկու կողմերի առճակատումը ավելի է սրվում», – ասաց ավագանու անդամը։ Թեհմինա Վաարդանյանը նշեց՝ իրենց քաղաքական ուժը դեռ նախընտրական ծրագրում գրել էր՝ պետք է ասպարեզ մտնի երկրորդ աղբահանություն իրականացնող երկրորդ օպերատոր։ Ու թեև այսօր համայնքն էլ է աղբահանություն իրականացնում, հաստիքացուցակը հաստատված է, դժվար է ասել՝ աշխատողներից քանիցն են աշխատում այժմ։ «Մենք նախկինում էլ ենք ասել՝ կողմ չենք, որ համայնքը աղբահանություն իրականացնի, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ մասնավորն ավելի որակյալ է իրականացնում նման ծառայությունները», – ասաց Թեհմինա Վարդանյանը։ Նա հիշեցրեց՝ աղբահանության իրականացման համար, երբ ժամանակին մրցույթ էր հայտարարվել, երկու օպերատոր կար, որոնք պիտի իրականացնեին աղբահանությունը՝ մայրաքաղաքի արևելյան ու արևմտյան հատվածներում, սակայն ինչ-ինչ պատճառներով երկրորդ օպերատորը չաշխատեց, իսկ «Սանիթեք»-ը՝ դե ֆակտո մեկ կազմակերպությունը ստանձնեց ողջ քաղաքի աղբահանության ախատանքների պատասխանատվությունը։Այսօր նաև համայնքն է ստանձնել աղբահանություն իրականացնելու աշխատանքները։ Թեհմինա Վարդանյանը նշեց՝ Երևանի քաղաքապետարանը մոտ 6 ամիս բանակցում էր «Սանիթեք»-ի հետ, այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչի մասին էին այդ բանակցությունները, և իվերջո ինչու դրանք դադարեցին։ «Արդեն երեք ամիս է, այս բանակցությունները դադարել են։ Քաղաքապետարանն ու «Սանիթեք»-ը փոխադարձ մեղադրում են իրար։ Ճիշտ կլիներ, որ բանակցություններ լինեին ու դրանց մասնակցեր նաև Կառավարությունը, քանի որ, ինչպես երևում է, քաղաքապետարանն ու «Սանիթեք»-ը լեզու չեն գտնում», – եզրափակեց Թեհմինա Վարդանյանը։

irakanum.am

Նմանատիպ գրառումներ