«Քաղաքում ծփում են ոստիկանները». քաղաքացին հրապարակել է «Էպիկուր» սրճարանում տեղի ունեցած միջադեպից տեսանյութ, իսկ ոստիկանությունից հայտնում են՝ ուժեղացված ծառայություն է:

Tert.am-ը գրում է.

Երեկ գիշեր ոստիկանների և «Էպիկուր» սրճարանի աշխատակիցների ու հաճախորդների միջև քաշքշոց է սկսել: Սրճարանի 2 աշխատակցի ոստիկանները բերման են ենթարկել:

Միջադեպի մասնակից Դավիթ Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Epicure-ում ոստիկանությունը երկու անգամ միջամտել է աշխատանքային պրոցեսին։ «Սկզբում պարտադրել են ձայնը ցածրացնել, հնարավորինս նվազագույնի հասցնել: Հետո նորից են եկել քաղաքացիական մեքենայով, շատ կոպիտ տոնով խոսել, որից հետո սկսվել է վիճաբանություն»,-գրել է նա և նշեց, որ քաղաքացիական մեքենայով երկու հոգու տարել են բաժին:

Դավիթ Սուքիասյանը վերջում գրել է, որ «քաղաքում ծփում են ոստիկանները, ու անհասկանալի տրամադրություն է»:

Նա միջադեպի մասին նաև տեսանյութ է հրապարակվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նմանատիպ գրառումներ