Քառօրյա պատերազմի մասնակից, նախկին ժամկետային զինծառայող Հարութ Մաթևոսյանը բժշկական օգնություն ստանալու համար դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, և մերժում ստացել: Մաթևոսյանը ՊՆ-ից ստացել է հետևյալ պատասխանը.

Քառօրյա պատերազմի մասնակից, նախկին ժամկետային զինծառայող Հարութ Մաթևոսյանը բժշկական օգնություն ստանալու համար դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, և մերժում ստացել: Մաթևոսյանը ՊՆ-ից ստացել է հետևյալ պատասխանը.

-ասված է նամակում: Պարզվում է, որ 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները չեն համարվում պետության կողմից երաշխավորված անվճար կամ զեղջերով բուժօգնության իրավունքից օգտվող սոցշահառուներ։

NewsDay.am-ի հետ զրույցում Հարութ Մաթևոսյանը պատմեց, որ բազմաթիվ նամակներ է գրել` թ՞ե պաշտպանության նախարարություն, թ՞ե առողջապահության նախարարություն և երկու կառույցներից էլ մերժում է ստացել:

<<Ծառայել եմ 2015-2017թթ.-ին, մասնակցել քառօրյա պատերազմին: Արկի պայթունից հետո կանտուզյա եմ ստացել, և հիմա լսողական խնդիրներ ունեմ: Հիմա նաև հայրս ունի առողջական խնդիրներ, որի համար եմ դիմել պաշտպանության նախարարություն>>,-մանրամասնեց նախկին զինծառայողը:

Հարութը նաև նշեց որ բուժման նպատակով տունը գրավ է դրել: <<Ես հավատում է, որ հայրենիքս, ում համար կյանք ու կռիվ ենք տվել, մեզ երբեք չի մոռանա․․․>>,-ասաց Մաթևոսյանը:

Հիշեցնենք որ օրենքը պարտավորվում է վիրավորում ստացած զինծառայողի առողջության և ընտանիքի անդամների առողջության պետական աջակցության համար։

Հոդված 64. Զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը 1. Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում: 2. Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նմանատիպ գրառումներ