Քարդաշյանի դիմահարդարը հիացել է հայկական բանջարեղենային աղցանով (տեսանյութ):

Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը և ոճաբան Քրիս Էփլթոնն ակտիվ կերպով կիսվում են մեր երկրում իրենց ունեցած տպավորություններով:

Ինչպես գրում է Rusarminfo-ն, Քիմի անձնական դիմահարդար Մարիոն Instagram-ի իր էջի stories բաժնում տեսանյութ է տեղադրել, որում Քրիսի հետ միասին լոլիկից և վարունգից պատրաստված հայկական բանջարեղենային աղցան են համտեսում:

«Շատ թարմ, շատ համեղ է, ասես մատուցվել են անմիջապես այգուց»,- ասում է հայտնի դիմահարդարը:

Մարիոն իր հետևորդներին ողջունել է նաև հայերեն «Բարի առավոտ» գրությամբ՝ լուսանկար հրապարակելով Էջմիածնից, որտեղ Քիմն այսօր մկրտել է իր երեխաներին:  

Նմանատիպ գրառումներ