«Քեզ համար»․ Տարզանը մերկ լուսանկարով հերթական անգամ շոկի է ենթարկել համացանցի օգտատերերին

Ռուս դերասան, երգիչ, բոդիբիդեր, մերկապարող, Նատաշա Կորոլյովայի ամուսին՝ Սեգեյ Գլուշկոն ելնելով իր մասնագիտությունից մերկանալուց չի ամաչում։ Նա հաճախ է մարզվում եւ որոշել է երկրպագուների մոտ պարծենալ պարապունքների արդյունքով։

Սեգեյը որոշել է հայտնվել ուշադրության կենտրոնում՝ լուսանկարվելով առանց հագուստի։ Շիկահեր տղամարդը լուսանկարվել է մարզասարքերի ֆոնին։ Գլուշկոն մերկ է, նրա մարմնի ինտիմ մասերը ծածկել է աթոռը։

«Քեզ համար», — կադրին կից գրել է արտիստը։ Երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են կատարել, եղել է նաեւ քննադատություն։ «Աթոռը քաշեք, խանգարում է», «Ի՞նչ օրինակ եք ծառայում Ձեր որդուն», «Այ սա ես հասկանում եմ՝ աշխատանք մարմնիդ վրա, իսկ զայրանում են նրանք, որոնք նախանձում են նման իդեալական կազմվածքին», «Նատաշան հատապտուղիկ է, իսկ Սերյոժան՝ միրգ», «Ինչպե՞ս չեք ամաչում», — գրել են Գլուշկոյի երկրպագուներն ու հետեւորդները։

Սերգեյը հպարտանում է իր կազմվածքով եւ քննադատությանն ուշադրություն չի դարձնում։

Լուսանկարները՝ globallookpress.com, Instagram

Նմանատիպ գրառումներ