Մշակույթ

Քեյթ Բլանշեթը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին:


Օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլանշեթը կգլխավորի Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին։ Բացումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։

Պաշտոնին դերասանուհու նշանակման մասին որոշումը կայացրել է Վենետիկի բիենալեի տնօրենների խորհուրդը փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերայի հետ միասին։

«Յուրաքանչյուր տարի ես անհամբերությամբ սպասում եմ Վենետիկի կինոփառատոնի արդյունքներին, եւ յուրաքանչյուր տարի դա զարմանալիորեն հետաքրքիր է։ Սա աշխարհում ամենամթնոլորտային կինոփառատոններից մեկն է՝ պրովոկացիայի ու ոգեշնչման տոն։ Մեծ պատիվ է ու հաճույք դառնալ ժյուրիի նախագահը»,- նշանակման մասին նորությունը մեկնաբանել է Քեյթը։ 2018թ.-ին Բլանշեթն արդեն իսկ այդպիսի փորձ է ունեցել՝ նա գլխավորել է Կաննի կինոփառատոնի ժյուրին։

Աղբյուրը՝ TheBluprint

Լուսանկարները՝ Getty Images, Matt Baron/REX/SHUTTERSTOCK

Առնչվող Հոդվածներ