Քիմ Քարդաշյանի «թանկագին տղաները» (լուսանկարներ):

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը  հուզել է երկրպագուներին քնքուշ լուսանկարով, որը հրապարակել է իր Instagram-ում։ Կադրում պատկերված են նրա երկու որդիները․ կողք կողքի քնած են երեք տարեկան Սեյնքը եւ երկու անսական Փսլամը։

Հեռւոստադիվան խոստովանել է, որ ավագ որդին հանուն փոքրի քնած է ձեւացել։ «Սեյնթը ցանկանում է հիշել ամեն ակնթարթը։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան քնքուշ են իմ տղաները», — հրապարակմանը կից գրել է Քիմ Քարդաշյանը։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանն եւ ռեփեր Քանյե Ուեսթը դաստիարակում են չորս երեխաներին՝ 6-ամյա Նորթին, 3-ամյա Սեյնթին, փոխնակ մոր միջամտությամբ ծնված Չիկագոյին եւ Փսալմին։

Ավելի վաղ Քիմը տեսանյութ է հրապարակել երկու դուստրերի մասնակցությամբ, որում մեկամյա Չիկագոն սանրում է 6-ամյա քրոջ՝ Նորթի մազերը։

Հիշեցնենք՝ աստղը երկրորդ անգամ դիմել է փոխնակ մոր օգնությանը, երբ բժիշկները հայտարարել են, որ երրորդ հղիությունը կարող է լուրջ բարդություններ առաջացնել Քիմի առողջության համար։ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթը, նախորդ ամիս դարձել է վեց տարեկան, որդին՝ Սեյնթը, երեք տարեկան է, դուստրը՝ Չիկագոն՝ մեկ։

Նմանատիպ գրառումներ