ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

129 000 դոլար. Սուրբ Ծննդին ընդառաջ iPhone 11 Pro-ն թեմատիկ դիզայն է ստացել (լուսանկարներ):


Լյուքս դասի սմարթֆոնների հարդարմամբ զբաղվող ռուս-իտալական Caviar ընկերությունը Սուրբ Ծննդին ընդառաջ ներկայացրել է iPhone 11 Pro սմարթֆոնի՝ թեմատիկ դիզայնով տարբերակը: Ինչպես գրում է luxurylaunches.com կայքը, ուշագրավ նորույթը ստացել է Credo Diamond Christmas Star iPhone 11 Pro անվանումը:

18 կարատանոց ոսկուց պատրաստված հեռախոսը զարդարված է 3,05 կարատանոց ադամանդով, որը խորհրդանշում է Բեթղեհեմի աստղը: Հեռախոսի հետին պատին պատկերված է մանուկ Հիսուսի ծննդյան տեսարանը:

Աղբյուրը նկատում է, որ 129 000 դոլարանոց նմուշը կարտադրվի մեկ օրինակով:

Սակայն պատվիրատուի ցանկության դեպքում, iPhone 11 Pro-ն հնարավոր է փոխարինել iPhone 11 Pro Max-ով, այդ դեպքում հեռախոսի գինը կհասնի 140 000 դոլարի:

Նշվում է նաև, որ առանց ադամանդյա աստղի տարբերակները կարժենան 6000-9000 դոլար:

Картинки по запросу Yours for $129,000, this one of its kind customized iPhone 11 Pro celebrates the birth of Jesus Christ
Картинки по запросу Yours for $129,000, this one of its kind customized iPhone 11 Pro celebrates the birth of Jesus Christ

Առնչվող Հոդվածներ